Վենեսուելայի իշխանությունները պատմել են նախագահի դեմ պատրաստված մահափորձի մասին

08:53 • 01.08.13

 


Վենեսուելայի ներքին գործերի նախարար Ռոդրիգես Տորեսը հաղորդել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ պատրաստված մահափորձի մանրամասների մասին։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, համաձայն նախագծի՝ նախագահին պետք է կրակեր դիպուկահարը, ինչից հետո ենթադրվում էր, որ հարձակում կիրականացվեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա։ Նրա խոսքերով՝ մահափորձը պլանավորվել էր հուլիսի 24-ին։


Ըստ Ռոդրիգես Տորեսի՝ մահափորձի նախապատրաստությունն սկսվել էր 2013թ.-ի ապրիլին՝ նախագահական ընտրություններից քիչ անց։ Դավադրության մասնակիցների թվում նախարարը նշել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, Հոնդուրասի նախկին նախագահ Ռոբերտո Միչելիտիին, հայտնի կուբացի ահաբեկիչ Պոսադա Կարիլեսին, ինչպես նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անհայտ աշխատակցի։


Բացի այդ՝ մահափորձին աջակցել են «ծայրահեղ աջ ուժերը», այդ թվում՝ նախագահի ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը։


Դավադիրների հանդիպումները տեղի են ունեցել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, նաև Պանամայում և Մայամիում։ Թե ինչպես է կանխվել մահափորձը, Տորեսը չի բացահայտել։