Եղվարդի խճուղում ամբողջությամբ այրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա (լուսանկարներ)
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 31-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը և հատուկ հրշեջ ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.22-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիվա» մակնիշի 34ST449 պետհամարանիշի ավտոմեքենան:










