Կենսաթոշակներն այս ամիս կսկսեն վճարել օգոստոսի 5-ից
Օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է օգոստոսի 5-ից, այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը։
Նշենք, որ սովորաբար կենսաթոշակների վճարում սկսվում է յուրաքանչյուր ամսվա 1-2-ից։
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեքյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ նախազգուշացումը պայմանավորված է նրանով, որ առջևում շաբաթ-կիրակի է և իրենք վճարելու են ամսի 5-ին։
Նա հստակեցրեց, որ դա ուշացում չի կարելի համարել, քանի որ վճարումները կարող են իրականացվել մինչև ամսի 20-ը։
«Ուշացումներ չի եղել, միշտ վճարվել է մինչև ամսի 20-ը, ուղղակի արդյունավետ աշխատանքի շնորհիվ ամսի 2-ին էր վճարվում։ Հունիս ամսին տեխնիկանան վերազինում կատարվեց և վճարումները կատարվեցին այն ժամանակ, երբ հնարավորինս շատ թվով մարդիկ էին մտնում ցուցակ, իսկ այս ամսի 5-ին է գնալու վճարումները»,-նշեց նա։










