Բացահայտվել է էլիզաբեթ 2-րդի՝ 3-րդ աշխարհամարտի վերաբերյալ նախապատրաստած ճառը
Բրիտանական արխիվն արել է անչափ ուշագրավ մի բացահայտում. ներկայացվել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի համար գրված ճառի սևագիր տարբերակը, որը նա պետք է ընթերցեր 3-րդ համաշխարհային պատերազմի սկսվելու կապակցությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ ճառը գրվել է ԽՍՀՄ-ի ու Արևմուտքի միջև սառը պատերազմի տարիներին. այն պետք է եթեր հեռարձակվեր միջուկային պատերազմի սկսվելուց անմիջապես հետո:
«Մենք բոլորս էլ գիտենք այն վտանգների մասին, որոնց հետ այսօր բախվել ենք: Դրանք մի քանի անգամ գերազանցում են այն խնդիրները, որոնք պատմության ընթացքում երբևէ ունեցել ենք: Սակայն ինչ տեսակի սարսափներ էլ, որ մեզ առջևում սպասեն, մենք պետք է հիշենք, որ ունենք այնպիսի որակական հատկանիշներ, որոնք կօգնեն մեզ ուժեղ լինել ու պահպանել անկախությունը, ինչպես արդեն 2 անգամ եղել է այս տխուր հարյուրամյակի ընթացքում»,- ասվում է միապետի ճառում:
Իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ Էլիզաբեթ 2-րդը, ամենայն հավանականությամբ, չի իմացել այս թղթի գոյության մասին, որը նա, բարեբախտաբեր, այդպես էլ չի ընթերցել:












