Ամերիկացի նախկին գործակալ Սնոուդենը լքել է «Շերեմետևո» օդանավակայանը
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը լքել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը, որտեղ փաստաթղթային և դիվանագիտական խնդիրների պատճառով մնում էր արդեն մեկ ամսից ավելի, հայտնում է Russia Today-y:
Հուլիսի կեսին նա դիմել էր Ռուսաստանի իրավապաշտպաններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով:
Այսօր, ըստ Gazeta.ru-ի, նրան տրամադրվել են փաստաթղթեր, որոնք հնարավոր են դարձնում նրա հեռացումը օդանավակայանից:
Նա ԱՄՆ-ից փախել էր հունիսի 23-ին՝ այն բանից հետո, երբ բացահայտում էր արել, թե ինչ մասշտաբների են հասնում ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսումները ամբողջ աշխարհում:










