Նաիրիտցիներն այսօր կստանան 11 ամիս չվճարված աշխատավարձից խոստացված մեկ ամսվանը

11:18 • 01.08.13

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր խոստացված մեկ ամսվա աշխատավարձը կստանան. այս մասին Tert.am-ին ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը։


«Մինչև աշխատանքային օրվա վերջ բոլորն իրենց աշխատավարձերը կստանան»,- ասաց նա։


Թե կոնկրետ որ ամսվա աշխատավարձն է Անուշ Հարությունյանը հստակ ասել չկարողացավ։ «Որովհետև 10 ամսվա պարտք դեռ մնում է, ուղղակի տրվում է մեկ ամսվա աշխատավարձ»,-ասաց նա։


Մամուլի պատասխանատուն նշեց, որ բացի այդ նախագահականից նաև խոստացվել էր մինչև օգոստոսի վերջ ևս մեկ ամսվա աշխատավարձ տալ։


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նաիրիտցիները բողոքի ակցիայի էին դուրս եկել և պահանջում էին իրենց 11 ամսվա աշխատավարձը։