Ծայրահեղականները Սիրիայում 200 քուրդ բնակչի են առևանգել
Քրդական ինքնապաշտպանական ուժերի և «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող ծայրահեղ իսլամիստական խմբերի միջև հակամարտությունը տեղափոխվել է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ և Հալեպի արվարձաններ. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Քաղաքի մատույցներում երեկ քրդական Թել-Խասիս և Թել-Արրան գյուղերի 200 բնակիչներ են առևանգվել։ Նրանց ազատ արձակման դիմաց զինյալների նախապայմանները դեռ հայտնի չեն։
Այդ կետերը տեղակայված են ռազմավարական բարձունքների վրա և թույլ են տալիս վերահսկել Թուրքիային սահմանակից Ազազ քաղաք տանող մայրուղին։
Զինյալներն այդ շրջանի վրա հարձակումները սկսել են երկուշաբթի։ Մարտերի ընթացքում զոհվել է 16 քուրդ և 10 զինյալ՝ այդ թվում նրանց դաշտային հրամանատարը։
Բարձրունքներն իրենց ձեռքում են պահում քրդական միավորումները, որոնք նախկինում Սիրիայի ազատ բանակի կազմում են, սակայն այժմ ինքնապաշտպանական ջոկատներ են կազմել։
Հալեպում քրդերը կենտրոնացած են երկու թաղամասերում՝ Շեյխ-Մաքսուդում և Աշրաֆիայում, որոնք տեղակայված են քաղաքի հյուսիսում։ Ազազի ճանապարհով այնտեղ անհրաժեշտ պարեն է մտնում։










