Պակիստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել անօդաչու սարքերի թռիչքներն իրենց տարածքում
Պակիստանի իշխանությունները ամերիկացիներից պահանջել են դադարեցնել ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքները՝ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է Պակիստանի արտգործնախարարությունը։
ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում ներկայացվել է պակիստանյան կողմի տեսակետը՝ ամերիկյան ավիացիայի կողմից երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում թռիչքների անթույլատրելիության մասին։ Նշվել է, որ այդ քայլերը վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին։
Այդ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն և Պակիստանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները՝ անվտանգության հարցերի բարձր մակարդակով։
«Ես ուրախ եմ այսօր հաղորդել, որ մենք որոշել ենք վերականգնել ռազմավարական բանակցությունները, որպեսզի հաստատենք ավելի խորը, համապարփակ համագործակցություն մեր երկու երկրների միջև»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Քերի նաև Պակիստանի վարչապետ Նավզան Շարֆին հրավիրել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։










