ԱՄՆ-ն գաղտնազերծել է հեռախոսների գաղտնալսման ծրագիրը

00:51 • 01.08.13

ԱՄՆ կառավարությունը հրապարակել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից բացահայտված հեռախոսազանգերի գաղտնալսման ծրագրի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ամերիկյան իշխանություններն այդ քայլը բացատրում են նրանով, որ ցանկանում են ավելի թափանցիկ դարձնել հատուկ ծառայությունների աշխատանքը: Սակայն դրան զուգահեռ հրապարակված փաստաթղթերից դուրս է բերվել մեծ թվով տեղեկություններ, որոնք շարունակում են գաղտնի մնալ:


Միևնույն ժամանակ բրիտանական Guardian թերթը ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ նոր մանրամասներ է հրապարակել: Թերթը նշում է XKeyscore ծրագրի մասին, որը թույլ է տալիս գրեթե ամբողջովին հետևել օգտատիրոջ գործողությունները համացանցում: