Ամերիկացի զինվորականները 6.2 մլն դոլար են ծախսել WikiLeaks-ի հասցրած վնասը գնահատելու համար
Ամերիկացի զինվորականները 6 մլն դոլարից ավելի գումար են ծախսել, որպեսզի կարողանան գնահատել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հասցրած վնասն իրենց կառավարությանը:
Ինչպես նշում է Газета-ն, հղում կատարելով The Washinghton Post-ին, այս մասին հայտնել է նախկին գեներալ Ռոբերտ Քարը՝ զինվորական Բրեդլի Մենինգի գործով դատավարության ժամանակ: Նրա խոսքերով, հատուկ ստեղծված խումբը 10 ամսվա ընթացքում ուսումնասիրել է Մենինգի կողմից հազարավոր գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման հետևանքները:
Խումբը բաղկացած է եղել 125 մարդուց, ովքեր աշխատել են շաբաթը 7 օր՝ շուրջօրյա ռեժիմով: Այս օպերացիայի իրականացումը գնահատվել է 6.2 մլն դոլար:










