Բեռլուսկոնին քննադատել է դատարանի որոշումը

13:42 • 02.08.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին տեսաձայնագրություն է հրապարակել, երբ Իտալիայի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Mediaset ընկերությունում հարկային խարդախությունների համար նրան ազատազրկման դատապարտելու մասին որոշումը: Բեռլուսկոնին ասել է, որ ինքն «անհավատալի մեղադրանքների անմեղ զոհ է, որոնք կապ չունեն իրականության հետ», հայտնում է Лента-ն:

 

Ինը րոպե տևողությամբ ձայնագրության մեջ, որը տարածել են իտալական ԶԼՄ-ները, Բեռլուսկոնին իր անհամաձայնությունն է հայտնում դատարանի որոշմանը, հայտնում է BBC News-ը: Նա դատապարտում է որոշումը, քանի որ այն «ոչնչի վրա հիմնված չէ և զրկում է իրեն ազատությունից և քաղաքական իրավունքներից»:

 

Նա քննադատում է երկրի ողջ դատական համակարգը: «Սա այն Իտալիա՞ն է, որ ցանկանում էինք տեսնել: Սա այն Իտալիա՞ն է, որ մենք սիրում ենք: Բոլորովին ոչ», - ասել է նա:

 

76-ամյա Բեռլուսկոնին իր տարիքի պատճառով կարող է խուսափել բանտային կալանքից: Իտալիայի նախկին վարչապետն իր պատիժը կկրի տնային կալանքի տեսքով։