ԱՄՆ նախկին պետքարտուղարը հերքել է Եվրախորհրդարանի պատգամավորի հետ սիրավեպի մասին լուրերը
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը հերքել է Ռումինիայի նախագահի օգնական և Եվրախորհրդարանի պատգամավոր Կորինա Կրետուի հետ սիրավեպի մասին համացանցում տարածված լուրերը:
Ավելի վաղ Guccifer մականունով հաքերը կոտրել էր Փաուելի էլեկտրոնային փոստի հասցեն և Facebook-ի էջը՝ հրապարակելով մի շարք էլեկտրոնային նամակներ, հաղորդում է Взгляд-ը՝ հղում կատարելով РИА Новости-ին:
76-ամյա Փաուելի խոսքով՝ նա ծանոթացել է Կրետուի հետ, ով հիմա 46 տարեկան է, մոտ 10 տարի առաջ և նամակագրական կապի մեջ է եղել նրա հետ տարիներ շարունակ:
«Ժամանակի ընթացքում այդ էլեկտրոնային նամակները դարձել են շատ անձնական, բայց սիրավեպի չեն հասել: Նման էլեկտրոնային նամակներն ավարտվեցին մի քանի տարի առաջ: Այն ժամանակ չկար ոչ մի սիրավեպ, ոչ էլ հիմա կա»,- ասված է Փաուելի հայտարարությունում, ով անցած տարի իր կնոջ՝ Ալմայի հետ նշել էր ամուսնության 50-ամյակը:










