Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 139 ապօրինի ներգաղթյալ

14:49 • 02.08.13

Մեծ Բրիտանիայում անօրինական աշխատող մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ կազմակերպված ստուգայցերի արդյունքում 139 մարդ է ձերբակալվել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Sky News-ին:

 

Միգրացիոն ծառայության աշխատակիցները Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Լոնդոնում, Դարեմում, Մանչեսթերում, Ուելսում և Սոմերսեթում, ձերբակալել են 139 հոգու, ովքեր կասկածվում են միգրացիոն ռեժիմը խախտելու համար: Ձերբակալված ապօրինի ներգաղթյալներին սպառնում է երկրից վտարում:

 

Միգրացիայի հարցերով նախարար Մարկ Հարփերը հայտարարել է. «Սա հստակ ազդանշան է գործատուներին, ովքեր ապօրինի աշխատուժ են օգտագործում։ Մենք ձեզ կգտնենք, և դուք հսկայական տուգանքներ կվճարեք: Մենք թույլ չենք տա, որ անօրինական աշխատաշուկան ծաղկի»:

 

Բրիտանիայի կառավարության այս քայլը հերթական փորձն է կրճատելու ապօրինի ներգաղթյալների թիվը երկրում: Դրան նախորդել էր հակասական գովազդային արշավը՝ «go home or face arrest» («գնա տուն կամ ձերբակալվիր») և Լոնդոնի կայարաններում ստուգումները: