Ասոցացման համաձայնագրով Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություն է ստանալու. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը կողմնակից է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման համաձայնագրի կնքմանը: Լրագրողների հետ հանդիպմանը հարցի շուրջ կուսակցության դիրքորոշումը հայտնեց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Կարծում ենք, որ այդ համաձայնագրի ընդունման ու կյանքի կոչման պարագայում, մեր երկրում որակական փոփոխություններ և բարեփոխումներ իրականացնելու կարիք կունենանք: Սա չի նշանակում, որ Հայաստանը հակառուսաստանյան քաղաքականություն է վարում: Պետք է ձգտենք հորիզոնական հարաբերությունների»,- ասաց նա:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Ասոցացման համաձայնագրով Հայաստանը տնտեսական զարգացման ու ժողովրդավարական ուղու վրա կանգնելու հնարավորություն է ստանալու:
«Մենք ազգովի պայքարեցինք Ղարաբաղի համար, և մենք ստացանք նրա անկախությունը։ Հիմա ժամանակն է, որ ազգովի պայքարենք մեր ապագայի ու ժողովրդավարության հաստատման համար: Ասոցացման համաձայնագիրը դրա գործիքն է: Դա միջոց է ժողովրդավարության հաստատմանը հասնելու համար, ոչ թե նպատակ»,- ասաց նա:










