Կլիվլենդյան աղմկահարույց հանցագործը դատապարտվել է 1000 տարվա բանտարկության

01:09 • 02.08.13

Արիել Կաստրոն, ով առևանգել էր և գրեթե 10 տարի բռնաբարել և գերության մեջ պահել 3 կանանց, Օհայո նահանգի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ և 1.000 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նախկին վարորդին մեղադրանքներ էին ներկայացվել 329 հոդվածներով: Մահապատժից խուսափելու համար Կաստրոն համաձայնության էր եկել հետաքննության հետ և խոստովանել էր իր մեղքը:


Դատավճիռը կարդալիս դատավորը ասել է, որ Կաստրոն այլևս չպետք է հայտնվի ազատության մեջ, որովհետև նա շատ վտանգավոր է, քանի որ իրեն զոհ է համարում: