ВАЗ 2106-ի վարորդը վրաերթի է ենթարկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը (տեսանյութ)

21:21 • 02.08.13

Shamshyan.com-ի հաղորդմամբ այսօր՝ ժամը 09:40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 68 ՍՏ 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գևորգ Միրզոյանը Արշակունյաց պողոտայում՝ Հայրենիք կինոթատրոնի դիմաց, բախվել է Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Պողոսյանի վարած Plimut մակնիշի 14 ՕՍ 695 համարանիշի ավտոմեքենային:

 

Վթարից հետո ВАЗ 2106-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան հետիոտն կնոջը: Վարորդը չի լքել դեպքի վայրը, օգնություն է ցուցաբերել տուժածին և տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: