Արագածոտնի որոշ գյուղերում և Ապարանում առատ կարկուտ է տեղացել

16:11 • 02.08.13

Օգոստոսի 2-ին՝ ժամը 14։56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14։40-ից մինչև 14։55-ը Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ գյուղերում և Ապարան քաղաքում տեղացել է առատ կարկուտ:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, տվյալ տարածաշրջանները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:


Վնասի չափերը ճշտվում են: