Քենիացի իրավաբանը Հիսուս Նազովրեցու դեմ անարդար դատավճռի համար դատի է տվել Պոնտացի Պիղատոսին
Քենիացի իրավաբան Դոլա Ինդիդիսը որոշել է արդարության հասնել պատմության ամենականխակալ դատավարության զոհի՝ Հիսուս Նազովրեցու գործով. գրում է RT-ն հայտնելով, որ նա դիմել է Հաագայի միջազգային դատարան:
Մեղադրյալների դերում Ինդիդիսը տեսնում է Հռոմի կայսր Տիբերիոսին, կուսակալ Պոնտացի Պիղատոսին, Հերովդես արքային և ամբողջ 2 երկիր՝ Իտալիային և Իսրայելին, քանի որ վերջիններս հռոմեացիների և հուդայացիների պատմական իրավահաջորդներն են:
Հիսուսի համար մահվան դատավճիռ է կայացրել Պիղատոսը և նրան էլ հենց մեղադրանք է ներկայացվում ոչ իրավաչափ գործողությունների, պաշտոնական դիրքի չարաշահման, կանխակալության և ոչ օբյեկտիվության համար:
Իրավաբանն ասել է, որ Հիսուսի իրավունքները պաշտպանում է հանուն իրենց «բարեկամության»: Ըստ նրա՝ դաժան հրեաների դատարանը խախտել է Հիսուսի մարդու իրավունքները և նրանց հետնորդները պետք է պատասխանատվություն կրեն:
Ի նպաստ իր գաղափարի ակտուալության՝ իրավաբանը բերել է Ժաննա Դ'Արկ օրինակը, որը 15-րդ դարում այրվել է խարույկի վրա, սակայն 1920-ին արդարացվել է և դասվել սրբերի շարքը:










