Հորդանանցի սահմանապահներն առգրավել են Սիրիայից եկող մաքսանենգ զենքը

17:39 • 02.08.13

Հորդանանցի սահմանապահները կանխել են Սիրիայից մեծ թվով զենք և թմրանյութ մտցնելու փորձը։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին ասված է բանակի տարածած հաղորդագրության մեջ։

 

Դրանում ասված է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում՝ Ար-Ռամտա քաղաքից ոչ հեռու։ Բեռը տեղափոխող անձինք ձերբակալվել են։

 

Զինվորականները չեն ճշգրտել զենքի քանակն ու տեսակը, ինչպես նաև՝ մաքսանենգների ազգությունը։