Իլինոյսը դարձել է մարիխուանան օրինականացրած ամերիկյան 20-րդ նահանգը

10:28 • 02.08.13

Իլինոյսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը, որտեղ օրինականացվել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Huffington Post-ին: Չիկագոյի համալսարանում կազմակերպված միջոցառման ընթացքում նահանգապետ Պետ Քվինը ստորագրել է համապատասխան օրինագիծը: Նրա խոսքով՝ բոլոր կրոններում ասվում է, որ պետք է օգնել նրանց, ովքեր հիվանդ են:

 

Նոր օրենքի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից կգործի չորս տարի տևողությամբ պիլոտային ծրագիրը: Այն թույլ կտա ծանր հիվանդներին սահմանափակ քանակությամբ մարիխուանա ձեռք բերելու արտոնագիր ստանալ:

 

Ներկայում նման օրինագծեր են քննարկվում նաև Փենսիլվանիայի, Նյու Յորքի, Օհայոյի և Մինեսոտայի նահանգներում: