Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները կրկին բողոքի ցույցեր են կազմակերպում

22:59 • 02.08.13

Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցեր կազմակերպել Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում՝ պահանջելով վերականգնել վերջինիս երկրի ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է BBC-ն:


Հաղորդվում է, որ չորեքշաբթի երկրի ժամանակավոր կառավարությունը ցույցերը ցրելու մասին որոշում է կայացրել:


Ցուցարարները հավաքվել են Կահիրեի մզկիթի մոտակայքում, որը դարձել է Մուրսիի կոմնակիցների բողոքի ցույցերի կենտրոնը: Հաղորդվում է, որ իշխանությունները մտադիր են ճնշել նրանց հավաքը: