Նյու Յորքի ոստիկանությունն այցելել է լրագրողուհուն Google-ում արված որոնումների պատճառով

16:29 • 02.08.13

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի ոստիկանությունը խուզարկել է լրագրող Միշել Կատալանոյի տունը Google-ում կասկածելի թվացող որոնումների պատճառով, որոնք վերաբերել են հերմետիկ փակվող կափարիչով կաթսաներին, մեջքի պայուսակներին և Բոստոնի պայթյուններին (տեղի էին ունեցել ապրիլի 15-ին-Tert.am), հաղորդում է lenta.ru-ն:

 

Այցի հստակ պատճառը ոստիկանությունը չի հայտնել: Միշելը նշել է, որ ինքն ու իր ամուսինը տարբեր ժամանակներ ցանկացել են գնել այդ կաթսան և մեջքի պայուսակ: Հավանաբար, ոստիկանությանը կասկածելի է թվացել նաև այն, որ իր տղան այդքան շատ հոդվածներ է կարդացել Բոստոնի ահաբեկչության մասին:

 

Այս պատմությունը բազմաթիվ արձագանքներ է ստացել ԱՄՆ-ում՝ հատուկ ծառայությունների կողմից օգտատերերին հետևելու հետ կապված սկանդալի պատճառով: Խոշոր ինտերնետ-ընկերությունների, այդ թվում նաև Google-ի դեմ մեղադրանքներ էին հնչել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: