Հռոմի պապը վաղաժամ թոշակի է ուղարկել երկու սլովենացի արքեպիսկոպոսների՝ ֆինանսական չարաշահումներ անելու համար

20:46 • 02.08.13

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է կաթոլիկ եկեղեցու վարչակազմում «կլիմայի մաքրմանն» ուղղված գործընթացը: Հատուկ հրամանագրով Ֆրանցիսկոս պապը թոշակի է ուղարկել երկու սլովենացի արքեպիսկոպոսների, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Պապի այս որոշման համար պատճառ են հանդիսացել հսկայական պարտքերը, որ կուտակել էին հոգևորականների թեմերը՝ կասակածելի ֆինանսական ներդրումներ անելով:


Մինչ սահմանված տարիքի լրանալը, որը տվյալ պաշտոնի համար հանդիսանում է 75 տարեկանը, պապը վաղաժամ թոշակի է ուղարկել Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի թեմի 70-ամյա արքեպիսկոպոս Անտոն Ստրեսին և 58-ամյա արքեպիսկոպոս Մարյան Տուրնսեկին, ով ղեկավարում էի Մարիբորի թեմը:


ԶԼՄ-ների տվյալներով՝ հոգևորականները անմիջական մասնակցություն են ունեցել կեղծ ներդրումներ ծրագրելու գործում, ինչը նրանց ղեկավարած թեմերը հասցրել է սնանկության: