«Վճարիր 100 դրամ» նախաձեռնությունը ֆլեշմոբ է անում քաղաքապետարանի դիմաց

15:51 • 02.08.13

«Վճարիր 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ֆլեշմոբ են անցկացնում. Երևանի 6 վարչական շրջաններից նրանք երթով եկել են քաղաքապետարան։



Խմբերից յուրաքանչյուրի մոտ կան ցուցապաստառներ, որոնք միասին մեկ ամբողջական պատկեր են ստեղծում։ 



Ակցիայով նրանք փորձում են հերքել տարածված կարծիքները, թե ակտիվիստների շրջանում պառակտում կա։


Այս պահին երթի մասնակիցները գտվում են քաղաքապետարանի դիմաց։