Իսրայելը վերք է, որը պետք է հեռացվի. Իրանի նախագահ

15:18 • 02.08.13

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին ուրբաթ օրն Իսրայելն անվանել է «վերք», որը պետք է հեռացվի: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները և նշելով, որ դա տեղի է ունեցել նորընտիր նախագահի երդմնակալությունից ընդամենը 2 օր առաջ:

 

«Սիոնիստական ռեժիմը վերք է, որը բացվել է մուսուլմանական աշխարհի մարմնի վրա՝ արդեն քանի տարի, և հարկավոր է հեռացնել»,- մասնավորապես ասել է Ռուհանին Երուսաղեմի օրվա առիթով՝ ի սատարում պաղեստինցի ժողովրդի:

 

Երուսաղեմի օրը պաղեստինցիներին իրենց համերաշխությունը հայտնելու օր է մուսուլմանների համար։ Այն նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը: