Ամերիկյան դատարանը մերժել է Շակիրայի դեմ նախկին ընկերոջ հայցը

18:34 • 02.08.13

Ամերիկյան դատարանը հինգշաբթի վճիռ է կայացրել, որով մերժվել է կոլումբիացի երգչուհի Շակիրայի դեմ նախկին ընկերոջ՝ Անտոնիո դե լա Ռուայի հայցը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիոն իր նախկին ընկերուհուց 100 մլն դոլար էր պահանջում՝ հիմնավորումով, թե հենց իր աշխատանքի շնորհիվ է նա աստղ դարձել:

 

Ավելի վաղ ամերիկյան դատարանը դե լա Ռուային արգելել էր նաև մուտք ունենալ Շակիրայի բանկային հաշիվներ՝ շվեյցարական բանկում:

 

«Ես շատ երախտապարտ եմ, որ դատարանները մերժում են նման անհիմն հայցերը: Իմ կյանքում փոփոխություններ են  եղել, և այսօր ես չէի կարող ավելի երջանիկ լինել: Հուսով եմ՝ այդ հետապնդումները կդադարեն»,- վճռի առիթով ասել է Շակիրան:

Այս զույգը բաժանվել էր 2011-ին: