Օբաման «չի նկատել» ՌԴ-ի կողմից Սնոուդենին ապաստան տրամադրելու վերաբերյալ լրագրողների հարցը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատասխանել լրագրողների հարցին՝ Ռուսաստանի կողմից Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Եմենի նախագահի հետ բանակցություններից հետո մի քանի լրագրողներ փորձել են ստանալ Սնոուդենի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Օբամայի մեկնաբանությունը։ Ի պատասխան՝ պետության ղեկավարը միայն ժպիտով ասել է. «Շնորհակալություն բոլորին»։
Ավելի վաղ ռուսական իշխանությունների այդ քայլին կոշտ արձագանք էր տվել հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը։ Նա կոչ էր արել ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը» (պատժամիջոցներ է ենթադրում ռուս մի քանի գործիչների նկատմամբ) և որքան հնարավոր է շուտ ավարտել Հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը Եվրոպայում և ընդլայնել ՆԱՏՕ-ն՝ ներառելով նաև Վրաստանին։










