20-ամյա երիտասարդը նռնակ է նետել Թբիլիսիում ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա
Թբիլիսիի Գլդանիի շրջանի ոստիկանական շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նախնական տեղեկություններով՝ շենքում նռնակ է նետել 1993թ.-ին ծնված Ուշանգի Թ.-ն։
Ականատեսները պատմել են, որ պայթյունից հետո երիտասարդը չի փորձել փախուստի դիմել, չնայած ոստիկանության շենքը լքել է։ Նրանք պատմել են, որ տղան մտել է ոստիկանական բաժանմունք՝ օգնություն խնդրելու, սակայն իրավապահներին չի կարողացել հասկացնել, թե ինչ է ուզում։ Ենթադրվում է, որ նա ավելի վաղ դատված է եղել գողության համար։
Պայթյունի հետևանքով ոստիկանության մի աշխատակից թեթև վիրավորվել է։ Նրան հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել և միայն առաջին օգնություն է ցուցաբերվել։
Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի ապակիները, իսկ կասկածյալն արդեն ձերբակալվել է։










