Թուրքիան Թբիլիսիի միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին

15:34 • 02.08.13

Հայ-թուրքական սահմանին խոշոր եղջերավոր կենդանիներ արածեցնող հովվի սպանության պատճառով պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով բողոքի նոտան հղվել է Թբիլիսիում գտնվող դեսպանատան միջոցով։

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 31-ին։ Թուրք հովիվը, ըստ թուրքական կողմի պնդման, հատել էր հայ-թուրքական սահմանը՝ կորած կենդանուն գտնելու նպատակով։

Տեղեկացնենք, որ սահմանի այդ հատվածը վերահսկում են ռուս զինվորները։