Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-թուրքական սահմանը հատած հովվի սպանությանը

12:33 • 02.08.13

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի սահմանը հատած թուրք հովվի սպանությունը, տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը։

 

«Մեր անմեղ քաղաքացին անմեղ պատճառով հատել է սահմանը և մահացել բացված կրակի հետանքով, ինչը մենք խստորեն դատապարտում ենք»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

Նրանք ցավակցել են 35-ամյա հովվի հարազատներին։
 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 31-ին։ Թուրք հովիվը, ըստ թուրքական կողմի պնդման, հատել էր հայ-թուրքական սահմանը՝ կորած կենդանուն գտնելու նպատակով։

 

Տեղեկացնենք, որ սահմանի այդ հատվածը վերահսկում են ռուս զինվորները։