ԱՄՆ-ն կփակի մի շարք դեսպանատներ և հյուպատոսություններ՝ անվտանգության նկատառումներով
Անվտագնության նկատառումներից ելնելով կիրակի օրը կփակվեն ԱՄՆ որոշ դեսպանատներ և հյուպատոսարաններ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse-ին, որն այս տեղեկությունները ստացել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆից:
Նա չի նշել, թե որ երկրներում կփակվեն ԱՄՆ դեսպանատները, կամ ինչ վտանգ է նրանց սպառնում:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ իշխանությունները կրկին կքննարկեն փակված դեսպանատները և հյուպատոսարանները վերաբացելու հարցը:










