Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել. զոհվել են երեխաներ (թարմացված)

13:20 • 03.08.13

Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Ջալալաբադ քաղաքում Հնդկաստանի հյուպատոսարանի վրա, հաղորդում է Reuters-ը: 

 

Մահապարտը պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթեցրել է հյուպատոսության մուտքի և հարևանությամբ գտնվող մզկիթի մոտ: Պայթյունին հաջորդել է մոտ մեկ ժամ տևողությամբ փոխհրաձգությունը:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպի հետևանքով զոհվել է 8 երեխա, որոնք այցելել էին մզկիթ, վիրավորվել՝ 21 մարդ։ Մինչ այդ հաղորդվում էր 6 զոհի մասին։ Հաղորդվում է, որ Հնդկաստանի և ոչ մի քաղաքացի չի տուժել։

 

Հարձակումը հետևել էր ԱՄՆ-ի կողմից հնչած միջազգային նախազգուշացմանը, երբ հայտարարվել էր, թե «Ալ-Կաիդան» օգոստոսին հնարավոր հարձակումներ է նախապատրաստում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:


13.20 Associated Press-ի փոխանցմամբ՝ մահապարտները 3-ն էին: Նրանք բոլորը սպանված են: Պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել: