Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող լեռնային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հայտնում է ИТАР-ТАСС:
Երկրի իրավապահ մարմինների ներկայացուցչի տվյալներով՝ դեռևս հնարավոր չէ ճշտել զոհերի թիվը, քանի որ շատերն անհետ կորած են համարվում: Նրա խոսքով՝ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով ավերվել են մի շարք տներ, ինչպես նաև մեծ վնասներ է կրել տեղի հիվանդանոցի շենքը:
Այս տարածաշրջանով մի քանի գետեր են անցնում, ինչի պատճառով էլ ուժեղ ջրհեղեղներ այստեղ հաճախակի են տեղի ունենում:










