Ադրբեջանցի «օրենքով գողին» արտաքսել են Թուրքիա

15:57 • 03.08.13

Օգոստոսի 2-ին Սիմֆերոպոլ- Ստամբուլ չվերթով Ուկրաինայից Թուրքիա է տեղափոխվել 52-ամյա ադրբեջանցի «օրենքով գող» Արիֆ Մեհթիևը՝ Արիֆ Սումգայիթսկի մականունով, հայտնում է primecrime.ru-ն։

 

Բազմիցս ազատազրկված Մեհթիևը ձերբակալվել է նախօրեին, Ուկրաինայի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում, Եվպատորիայի «Օազիս» հյուրանոցում։