Արտաշատ-Արարատ ճանապարհին վթարի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 2-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, «ԳԱԶ-31025» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին` Տափերական գյուղում, վրաերթի է ենթարկել 20-ամյա Աստղիկ Խ-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը,վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:










