Բրազիլիայի դատարանը 25 ոստիկանի դատապարտել է 624 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուրին
Բրազիլական դատարանը 25 ոստիկանի դատապարտել է 624-ական տարվա ազատազրկման, հայտնում է gazeta.ru-ն՝ Sky News-ին հղումով։
Ոստիկաններին մեղավոր են ճանաչել 1992-ին Սան Պաուլոյի բանտում 52 բանտարկյալի սպանության համար։
1992թ.-ի հոկտեմբերի 2-ին «Կարանդիրու» բանտում երկու կալանավորների վեճը վերաճել էր բախման, այնուհետ՝ ապստամբության։ Այն ճնշելու համար ոստիկանները կրակ էին բացել բանտարկյալների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 111 մարդ։
Այս գործով դատական գործընթացը բաժանվել է 4 մասի։ 2013-ի ապրիլին դատարանը 23 ոստիկանի դատապարտել էր 156-ական տարվա ազատազրկման՝ 13 կալանավորի սպանության համար։










