Կալիֆոռնիայում բանտերի գերծանրաբեռնված լինելու պատճառով 9.600 կալանավոր ազատ կարձակվի
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները ստիպված կլինեն մինչև ընթացիկ տարվա ավարտն ազատ արձակել 9.600 բանտարկյալի՝ նահանգի գերծանրաբեռնված բանտերը թեթևացնելու նպատակով, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով CNN-ին։
Սակայն Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը, որը դեմ է բանտերի «բեռնաթափման» նպատակով կալանավորներին ազատ արձակելուն, դեռևս չի մեկնաբանել դատարանի վճիռը։
Կալանավորների մի մասի ազատ արձակման որոշումն ընդունվել է, երբ 1990-2001թթ. ընթացքում ազատազրկվածներն ու ուղղիչ հաստատությունների անձնակազմը հարյուրավոր դատական հայցեր են ներկայացրել կալիֆոռնիական բանտերում ոչ պատշաճ պայմանների վերաբերյալ։










