Չեխիայի Տուրնով քաղաքի ոստիկանությունը երկու ամիս շարունակ փորձում է բռնել «մերկ պարողին»

21:28 • 03.08.13

Չեխիայի Տուրնով քաղաքի ոստիկանությունը երկու ամիս շարունակ փորձում է բռնել անհայտ տղամարդուն, ով զվարճանում է` մերկ պարելով հասարակական վայրերում, հայտնում է РИА Новости-ն՝ չեխական ռադիոյին հղումով:


Ոստիկանության տվյալներով՝ «մերկ պարողը» թաքնվում է թփուտներում՝ ճանապարհի հեծանվային գոտում, և երբ մոտակայքով կանայք և աղջիկներ են անցնում, վերջինս դուրս է ցատկում թաքստոցից, մի քանի պարային շարժումներ անում և նորից անհետանում:


Հաղորդվում է, որ նա ոչ մի փորձ չի անում մոտենալու անցորդներին և վտանգավոր չէ հանրության համար: Ըստ ռադիոկայանի տվյալների՝ նրա հագուստը կազմում են սպորտային կոշիկները, գլխարկը և արևային ակնոցը:


Եթե ոստիկանությանը հաջողվի բռնել պարող տղամարդուն, նրան տուգանք է սպառնում՝ 2 հազար 500 չեխական կրոնի(130 դոլար) տեսքով: