Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհները

01:12 • 03.08.13

Ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել Աթենքից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարկոպուլո և ծովափնյա Պորտո Ռաֆտի քաղաքների մոտակայքում, հայտնում է rosbalt.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:


Մի շարք տներ, պահեստներ և հարյուրավոր հեկտար անտառային տարածքներ արդեն այրվել են: Կրակը շարժվում է դեպի հարավ, և այն մարելուն խանգարում է քամին, որը փոխում է ուղղությունը:


Հրդեհի դեմ պայքարի համար աշխատում են 80 հրշեջներ և 30 մեքենաներ, իսկ կրակի օջախը հանգցնելու համար դուրս են բերվել երկու ինքնաթիռներ և մեկ ուղղաթիռ, տեղեկացնում է աղբյուրը: