Գյումրիում «ԳԱԶ-3221»-ը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109»-ին ու մտել խանութ
Օգոստոսի 3-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 8/Ա շենքի դիմաց «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մտել նշված հասցեում գտնվող խանութ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










