Հոնդուրասի նախագահի նստավայրի մոտ պայթյուն է որոտացել
Հոնդուրասի նախագահ Պորֆիրիո Լոբոյի նստավայրի մոտակայքում, որը գտնվում է մայրաքաղաք Տեգուսիգալպայից ոչ հեռու, ուրբաթ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ մեքսիկական ԶԼՄ-ներին հղումով:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկը գործի է գցվել նստավայրի մուտքից 100 մետր հեռավորության վրա գտնվող անցակետից մոտ: Ականատեսների խոսքով պայթուցիկը մեքենայից նետել են անհայտ անձինք:
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել: Պայթյունի պահին նախագահն իր ընտանիքի հետ միասին եղել է շենքի ներսում:










