«Մազդա»-ն ընկել է Սևանա լիճը

00:23 • 03.08.13

ՀՀ ԱԻ նախարարություն օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:


Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի «ՈՒԱԶ»-ը:


Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա» մակնիշի 62 ST 627 պետհամարանիշի ավտոմեքենան: