Աֆրիկուհի մոդելը դաժանորեն սպանվել է 3-ամյա դստեր աչքի առաջ
«Միսս Աֆրիկա» գեղեցկության մրցույթի մասնակից, մոդել Լայնա Կեզային սպանված են գտել լոնդոնյան իր բնակարանում, գրում է russian.rt.com-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Հանցագործությունը կատարել է նրա նախկին ընկերը, որն արդեն խոստովանել է իր մեղքը՝ ինքնակամ ներկայանալով ոստիկանություն:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռուանդայից 29-ամյա Լայնա Կեզան մահվանից առաջ հասցրել է սեղմել իր տանը գտնվող «տագնապի կոճակը», սակայն ոստիկանությունը ժամանակին չի հասել դեպքի վայր: Մոդելը դաժանորեն սպանվել է իր 3-ամյա աղջկա աչքի առաջ:
Ավելի ուշ ոստիկանություն է ներկայացել 38-ամյա ակումբային փրոմոութեր Դևիդ Կիկավան, ով աղջկա նախկին սիրեցյալն էր, և խոստովանել կատարվածը: Լայնայի ծանոթների խոսքերով՝ նրանք մի քանի շաբաթ առաջ էին բաժանվել: Նա նաև 3-ամյա աղջկա հայրն էր: Նրանք պատրաստվում էին ամուսնանալ, սակայն տղամարդու խանդի տեսարանները հոգնեցրել էին Լայնային, ինչն էլ հավանաբար ողբերգության պատճառ է դարձել:










