«Մերկ քննություն». Չինաստանում սկսվել է զորակոչը (լուսանկարներ)
Չինաստանը սկսել է իր ամենամյա զորակոչը. հազարավոր երիտասարդներ մասնակցում են պարտադիր մերկ «քննություններին», գրում է Daily Mail-ը:
Երիտասարդ տղամարդիկ, որոնցից շատերը նոր են ավարտել ուսումը, ստուգումներ են անցնում այս շաբաթ, որպեսզի պարզեն, թե արդյոք իրենք համապատասխանում են Չինաստանի զինված ուժերի պահանջներին: Այս ստուգումներն անցկացվում են առանց հագուստի:
Նրանք մերկ վիճակում վարժություններ են կատարում՝ մինչդեռ պաշտոնյաների թիմը նայում է նրանց: Սպիտակ հագուստով մարդիկ զննում են երիտասարդներին ոտքից գլուխ:
Չնայած սա կարող է տարօրինակ թվալ և ավելորդ, սակայն մերկ ստուգումներն ընթացակարգի մաս են կազմում:














