Հռոմի պապն ուղերձ է հղել մուսուլմաններին

10:25 • 03.08.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իսլամական աշխարհի սրբազան տոնի՝ Ռամադանի առիթով ուրբաթ ուղերձ է հղել մուսուլմաններին՝ փոխադարձ հարգանքի կոչով, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Radio France Internationale-ին։

 

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև կոչ է արել քրիստոնյաներին ու մուսուլմաններին վերջ դնել անհիմն քննադատություններին ու մեղադրանքներին։

 

Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ քրիստոնեա-մուսուլմանական հարաբերություններում հարկավոր է հարգանքով վերաբերվել կրոններին, դրանց խորհրդանիշերին ու արժեքներին։