Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

12:00 • 03.08.13

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հիշեցնենք, որ նախագահը հունիսի 22-ից մեկնել էր արձակուրդ և, փաստորեն, վերադառնում է աշխատանքային առօրյային՝ Իրան այցելելով: