«Չդիպչե՛լ». Բրիտանիայում արգելել են դիպչել Չերչիլի և Թետչերի արձանների ոտքերին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կանգնեցված 4 վարչապետների արձանների մոտ հնարավոր է պատնեշներ կանգնեցվեն՝ խորհրդարանականներից պաշտպանելու համար, հայտնում է gazeta.ru-ն։
Խորհրդարանականները հավատացած են, թե լավ ելույթի համար հարկավոր է ձեռքով դիպչել, օրինակ, Ուինսթոն Չերչիլի կամ Մարգարեթ Թետչերի արձանների ոտքերին։
Սակայն Վեսթմինսթերյան պալատի կուրատորը հայտնել է, որ դա վնասում է արձանները, այդ իսկ պատճառով դրանց մոտ կանգնեցվել են ցուցատախտակներ՝ «ձեռքերով չդիպչել», իսկ եթե դա չօգնի, ապա արձանները «կցանկապատվեն»։










