Սիրիայի Հոմս քաղաքում շուրջ 400 հազար փախստականներ գտնվում են շրջափակման մեջ
Սիրիայի Հոմս քաղաքում շուրջ 400 հազար փախստականներ, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են, հայտնվել են շրջափակման մեջ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), տեղեկացնում է BBC-ն:
Նոր տեղակայված անցակետերը փակել են փախստականներին հումանիտար օգնություն հասցնելու ճանապարհը, և այժմ պարենային մթերքները գրեթե սպառվել են, տեղեկացնում է աղբյուրը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նկարագրել է հումանիտար իրավիճակը Հոմսում` որպես արագորեն վատթարացող՝ կոչ անելով բոլոր հակամարտող կողմերին հումանիտար օգնության համար ճանապարհ բացել դեպի քաղաք:










