Ավտովթար Ապարան–Աշտարակ ճանապարհին. կա 6 տուժած
Արագածոտնի մարզում օգոստոսի 3-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Վրեժ Բալայանի վարած Opel Vectra մակնիշի 10 ՕՏ 758 համարանիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի 35 VԼ 931 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel Vectra-ի ուղևորներ՝ 43-ամյա Ռազմիկ Բալայանը, 72-ամյա Սվետլանա Բալայանը, 22-ամյա Մարիաննա Բալայանը և 4-ամյա Արայիկ Բալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մի մասն էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի տեսուչներն ու Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










