American Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կոլումբիայում
Բոգոտայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Բուենոս Այրեսից թռչում էր Մայամի, հայտնում է Газета.Ru-ն՝ La Nación-ին հղումով:
Նախնական տվյալների համաձայն՝ այրվել է ինքնաթիռի հետնամասը, ինչից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Բոգոտայում:
Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 250 ուղևոր և անձնակազմի 14 անդամ: Նրանց շրջանում տուժածներ չկան:










